ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Որտեղ չկա լուրջ կրթություն, այնտեղ աստիճանաբար չեն լինի նաև լուրջ գիտություն ու տեխնոլոգիաներ

Որտեղ չկա լուրջ կրթություն, այնտեղ աստիճանաբար չեն լինի նաև լուրջ գիտություն ու տեխնոլոգիաներ
22.01.2025 | 10:40

Աշխարհի ուժային վերաբաժանման պրոցեսում շատ կարևոր ու հեռուն գնացող նշանակություն ունի նախկինում բարեկեցիկ միլիարդի երկրներում կրթական գործի նահանջը և այդ նույն կրթական գործի կարևորության գիտակցումը մնացած աշխարհում։

Գաղափարախոսական անիմաստ նկատառումներով կրթական գործում գերադասելով «լավ ու հնազանդ քաղաքացու» ձևավորման կոնցեպտը գիտակ ու տրամաբանող քաղաքացի ձևավորելու կոնցեպտի նկատմամբ, գիտակցաբար, թե անգիտակցաբար և ուզած-չուզած հիմք է ստեղծվում կրթական, գիտական ու տեխնոլոգիական նահանջի համար։

Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ, ելնելով ուժի դիրքից ու գերշահույթ ունենալու նկատառումներով, տեխնոլոգիաների, կրթության ու գիտության արտահոսքը բարեկեցիկ միլիարդի երկրներից և դրա հետ միասին իրենց թողնելով միայն կառավարիչ-մենեջերի ոչ այնքան մեծ ջանքեր պահանջող ու հաճելի ֆունկցիան, տակտիկական իմաստով շահելով, միաժամանակ, մեծ հաշվով, այսինքն, ստրատեգիական առումով, նման մոտեցումը ապագա մեծ կորուստների աղբյուր է դառնում։

Այստեղ է, որ կորպորացիաների րոպեական շահը չի համընկնում նշված բարիքներն արտահանող պետությունների հեռանկարային գլոբալ շահի հետ, քանի որ դրանց արտահանման հետ միասին արտահանվում է նաև առաջընթաց կոչեցյալի տրամաբանական հիմքը։

Այս հարցի ավելի խորքային դիտարկման դեպքում պարզվում է, որ երկար ժամանակ մարդկային լուրջ ջանքով ստեղծված բարեկեցիկ ու հաճույքներով լի կյանքով ապրելու դեպքում, աստիճանաբար կյանքի ծանրության կենտրոնը տենդենց ունի տեղափոխվելու լուրջ ջանքերով ապրելու փիլիսոփայությունից դեպի միայն հաճուքներով ապրելու կենսափիլիսոփայությունը։

Բայց ամեն մի կոնցեպտ կամ պարադիգմ, այդ թվում սովորական հաճույքներով կյանքը, դինամիկ ձևով հագենալու հատկություն ունի, որն էլ հիմք է ստեղծում այդ ուղղությամբ հաջորդ պարադիգմի համար, ինչն էլ մարդկանց տանում է դեպի հիպերտրոֆացված հաճույքների աշխարհը՝ իր ամեն տեսակի այլանդակություններով հանդերձ։

Այս հանգամանքն էլ, իր հերթին, փոքրացնելով հասարակության սոցիալական հզորությունը, նրա էության ծանրության կենտրոնը մղում է դեպի կյանքի կենսաբանական կողմը։

Մի հանգամանք, որն առաջացնում է առանց չարչարանքի ապրելու կուլտ, իսկ կրթությունը շատ մեծ չարչարանք պահանջող գործ է, և հենց այդ պատճառով էլ այն դառնում է հաճույքների կուլտի առաջին զոհը։

Իսկ որտեղ չկա լուրջ կրթություն, և որտեղ նաև ուժի մեջ է «I hate math» տրամաբանությունը, այնտեղ աստիճանաբար չեն լինի նաև լուրջ գիտություն ու տեխնոլոգիաներ։

Թրամփն էլ հենց այս իմաստով է ուզում վերականգնել ու հետ բերել իր իմացած հին Ամերիկան։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ